Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Անցկացվել է միջազգային գիտամեթոդական վեբինար «Ապրանքային նշանները Ուկրաինայում, դատափորձագիտական ասպեկտներ» խորագրով
2021 թվականի ապրիլի 8-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ուկրաինայի Արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի միջև 2019 թվականին կնքված համագործակցության մասին հուշագրի համաձայն ծավալված ակտիվ փոխգործակցության շրջանակներում համատեղ անցկացվել է միջազգային գիտամեթոդական վեբինար՝ «Ապրանքային նշանները Ուկրաինայում, դատափորձագիտական ասպեկտներ» խորագրով, որին մասնակցել են Բյուրոյի համապատասխան մասնագետները:
Նմանատիպ միջազգային գիտամեթոդական վեբինարների պարբերաբար անցկացման նպատակն է՝ հայ-ուկրաինական մեթոդական գրասենյակի գործունեության շրջանակներում իրականացնել մտավոր սեփականության օբյեկտների փորձագիտական հետազոտությունների տեսական և մեթոդական գիտելիքների և փորձի փոխանակում՝ վերհանելով առկա խնդիրները և քննարկելով դրանց լուծման արդյունավետ ուղիները:
Նման միջոցառումների իրականացումը լինելու է շարունակական՝ ի նպաստ մեր երկրում մտավոր սեփականության ոլորտին վերաբերող դատափորձագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային կապերի ամրապնդմանն ու ոլորտի կայուն առաջընթացի ապահովմանը:
28 Դեկտեմբեր 2016